Մարդիկ

Միշտ սիրեցին կեղծավոր լինել․․․Կեղծավոր ժպտալ նրանց ում տանել չեն կարողանում,նրանց ումից օգուտ ունեն,ժպտացին նրանց ում իրենց հաշվարկներով պետք է ժպտալ․․․Մարդիկ սիրեցին կեղծավոր լինել,նրանք կեղծ շնչում են կեղծ նայում,կեղծ երջանիկ ձևանում․․․Մինչ աշխարհում հենց անկեղծության պակաս կա,բոլորը նկարների մեջ ժպտում են,մինչ տեսախցիկի ձայնից հետո փակվում են սենյակում և դուրս չեն գալիս․․․Մարդիկ միշտ սիրեցին կեղծավոր լինել,և ամենավատն այն է որ նրանք սկսեցին սիրել կեղծավոր․․․Սիրել հաշվարկով,առանց մի կաթիլ սիրո,իսկ անկեղծ սերը դեռ ոչ ոքի կողմից չգնահատվեց․․․????Կեղծիքով ընտանիք կազմեցին,կեղծիքով աշխատանքի անցան,իմացան ում ժպտալ և ինչպես,որ ավելի անկեղծ թվա․․․ Ու ամենավատը այն է,որ անկեղծ մարդկանց դեռ ոչ ոք չգնահատեց,այլ ընդհակառակը՝ երբ նրանք շողոքորթ հայացքով չեն ժպտում,ասում են թե լավը չէ․․․Անկեղծները երբեք դիմակներ չնկարեցին իրենց երեսին,չնկարեցին ժպիտ,որը պետք է հաշվարկված լիներ։


vardans12
vardans12
Blogs24Subscribers59
Added: 2 years ago
Views: 264
Please Login or SignUp to comment

No comments found on this page