Մտքերը գալիս են, ու չեն հեռանում:
Կրքերը վառվում են ու վեր են հառնում:
[i]Ո՞վ եմ ես[/i] էս բոլոր մտքերի արանքում:
Մտքերը վառում են, գժոտ սավառնում են:
Ձայները կանչում են, արագ պառակտում են:
Գույներ, գույներ բազմազան ու անսահման:
Վախեր ու հույզեր՝ տարագույն, գազազած:
[i]Ո՞վ եմ ես[/i] էս անվերջ երթերի մեջտեղում:
Մտքերը գժվում են, հույզերը կռվում,
Երազները վառվում են, վախերը սպառնում:
Ամենը կատարվում ա առանց հարցնելու,
Աչքերը հավաքում են սնունդ՝ երազում ուտելու:
[i]Ո՞վ ա էդ եսը[/i], որ նայում ա
էս ֆիլմը մութ դահլիճում:
Կա՞ ես, թե՞ չկա: Երևի կա:
Դա է՞լ ա միտք, կիրք, ցանկություն:
Կա թե չկա, դա մի կողմ թող մնա:
Զննեմ երկար, անկաշառ, անդադար...
Գուցե հետո ավելի խորը հասկանամ:

Comments
Please log in or sign up to comment
Log In