Tuman
Xujangram
Join the conversation

Please log in or sign up to comment

Login to Comment
Tuman
Tuman Rated User 8 Days Ago
Tuman
Tuman Commented 17 Days Ago

Հիշում եմ՝ անցած հոկտեմբերին, երբ նոր ներմուծած մեքենաներով բեռնատարը շուռ եկավ Իջևանի տակ, և ես կորցրեցի այդքան սպասված իմ Նիսան Տիդան, նա մոտեցավ, պաչեց ուսս, ասաց՝ ոչինչ նորը կառնես։ Պահի տակ շատ բարի էր, հա։ Բա, որ իմանայիք, թե ոնց էր մինետ անում, երբ կարոտած վերադառնում էր տուն։ Հիսուս Քրիստոս, այդպես կարող էր մինետ անել միայն սիրող սիրտը։ Հաստատ։ Ես վստահ եմ՝ սեպտեմբերից մինչև …

Tuman
Tuman Commented 19 Days Ago

Եղածդ նոտարականի թարգմանիչ չի՞, ախչի",– մտքիս մեջ քննադատում էի, բայց չէի համարձակվում բարձրաձայնել։ Որովհետև սիրում էի😞 Անկեղծ եմ ասում՝ մի քանի ամիս շարունակ՝ մոտավորապես էդպես նոյեմբերից մինչև մոտավորապես դեկտեմբերի սկիզբ ես շատ էի սիրում նրան։ Ու թող ձեզ չթվա, թե ընկերուհիս մարմնավորում էր միայն բացասականը։ Լավ կողմեր ևս ուներ Էան։ Երբ տրամադրությունը տեղն էր լինում՝ կգար, մի գործնական խորհուրդ կտար, չէր զլանա՝ կգոտեպնդեր, կսատարեր։ Բա ո՜նց։

Tuman
Tuman Commented 23 Days Ago

երկու համեստ, ժպտերեսիկ ընկերուհի ուներ։ Երկուսին էլ ռեժիմով ահաբեկում էր։ Ասում էի՝ Էա, էն Կարինկան մեղք ա, ցավդ տանեմ, խի՞ ես անընդհատ հիշեցնում, որ ճարպոտ ա և ուզող չունի։ Ասում էր՝ լավ եմ անում, որովհետև նա իմ հաջողություններին նախանձում է։ "Վա՜յ, հողեմ մեծամիտ տիպարդ",– մտածում էի ես։ Դե արի ու մի ասա՝ կորեական կալկուլյատորի պես աշխատող Կարինկան արդեն չորս տարի Սինոփսիսում բաժնի պետ ա, ամիսը էրկու հազար եվրո դնում ա ջեբը, էդ ինչի՞դ պիտի նախանձի, այ թարախ։ "Եղածդ նոտարականի թարգմանիչ չի՞,ախչ

Tuman
Tuman Commented 25 Days Ago

Էան ժառանգել էր տեղին–անտեղին նախահարձակ լինելու իր այդ չար բնավորությունը գիժ հորից։ Հայրը խախտված ֆիդային էր։ Ղարաբաղցի չէր, բայց փիս ռազմատենչ էր։ Մարդիկ ասում էին՝ էնքան է թուրք սպանել Կառլենը, որ դարձել է չեչեն։ Ես նույնպես այդ կարծիքին էի։ Միայն մի բան էր մնում անհայտ՝ լա՛վ, ասենք թե հերը Լաչինը ազատագրելիս խախտվել ա, Տեր Աստված, բայց էդ դեպքում դստեր հետ ինչու՞ չէիր կարող լեզու գտնել։ Ախր, մենակ ես չէի։ Ոչ ոք չէր կարող։

Tuman
Tuman Commented 27 Days Ago

Որակապես նույն կերպ վարվում էր ինձ հետ աղջիկ Սին։ Եկե՛ք անձի գաղտնիության սկզբունքը պահպանելու նպատակով անվանեք նրան պայմանական "աղջիկ Սի"։ Թեև՝ չէ՛, քանի որ նրա իսկական անունը Էմմա է, ավելի ճիշտ կլինի Է–ով սկսվող որևէ բան մոգոնենք, քանզի "Սին" ընդհանարպես չի բռնում Էմմայի հետ։ Էդպես լավ չի՝ մնում էր անվանեինք նրան "աղջիկ Կը"։ Աղջիկ Էա. ահա՛, թե ինչպես ես կքողարկեմ Էմմայի անձը։

Tuman
Tuman Commented 31 Days Ago

փորձում են օգտագործել իրենց գիտելիքները քո մասին՝ գրոհելով քեզ։ Թռնում են դեմքիդ, սկսում են թիրախային՝ ընտիր հաշվարկված մունաթ գալ, երբ իրենց առաջարկած ջինսը չես հավանում։ Ու դու հանձնվում ես անթասիբ հավի պես։ Ասում ես՝ կներես, կներես, մորքուր ջան, ա՛ռ քեզ 8000 դրամը, ես կառմեն քո ջինսը։

Tuman
Tuman Commented 1 Month Ago

ՓՈՇԵԿՈՒԼԸ Ամսվա կեսին ես բաժանվեցի ընկերուհուցս։ Մեծ ծծերով, բավականին նրբանկատ մագիստրոսուհի էր միջզգային հարաբերությունների բնագավառում։ Ինչու եմ առաջինը նշում մեծ ծծերի փաստը, դե՛, որովհետև նա ավելի շատ մեծ ծծերով էր, քան նրբանկատ։ Բայց նաև ագրեսիվ էր։ Հա, շատ ագրեսիվ էր։ Պատահում են, չէ՞, շալվար վաճառող կոլոտ կանայք, որոնք ընդամենը քառասուն վայրկյան հետդ շփվելուց հետո թվում է թե արդեն տիրապետում են քո բոլոր ուժեղ և թույլ կողմերին, սակայն փոխարենը ընդառաջեն քեզ,

Tuman
Tuman Uploaded Album 7 Months Ago
Jan
1
Jan
Tuman
Tuman
7 Months Ago
This album does not exist.